ՄՅՈւ-ի արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարիերան կարող է շարունակել «Բոկա Խունիորսում», տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Նշվում է, որ 33-ամյա դարպասապահն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և պատրաստ է տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Ռոմերոյի պայմանագիրն ՄՅՈւ-ի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Հավելենք, որ Ռոմերոն անգլիական ակումբ է տեղափոխվել 2015 թվականին: Անցկացրած 61 խաղերում նա բաց է թողել 27 գնդակ: