«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակեվեն առաջիկայում: