«Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոն գլխավորել է «Վասկո դա Գաման»: Մասնագետը կարճաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ մինչև այս տարվա փետրվար:
Ընթացիկ մրցաշրջանի 11 տուրից հետո «Վասկոն» բրազիլական Ա Սերիայից դուրս մնալու գոտում է: Մարզչի առջև թիմը դրանից փրկելու առաջադրանք է դրված:
Հետաքրքրական է, որ 2020-ի հոկտեմբերին Լուշեմբուրգոն հեռացել էր «Պալմեյրասից», որը հիմա Բրազիլիայի առաջնության 6-րդ տեղում է: