«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին բաց կթողնի Լա լիգայի 16-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մեսսին ապաքինվում է աջ կոճի վնասվածքից ու այդ պատճառով բաց է թողնելու կատալոնական թիմի առաջիկա հանդիպումը։
«Բարսելոնա» — «Էյբար» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 29-ին ու սկսվելու է Երևանի ժամանակով 22։15-ին։
Մեսսին ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։