«Ֆիորենտինայի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեի վարձակալության ժամկետը կավարտվի հունվարին և ֆուտբոլիստն ամենայն հավանակությամբ կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է Calcio Mercato- ն:
Ըստ աղբյուրի ՝ հաջորդ ամիս 22-ամյա հարձակվողը կվերադառնա «Վուլվերհեմփթոն», սակայն խոսակցություններ կան, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Սամպդորիայի» գխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին:
Այս մրցաշրջանում Կոտրոնեն մասնակցել է Ա սերիայի 11 խաղի: