Հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարող է ժամանակից շուտ «Ֆիորենտինայից», որտեղ հանդես է գալիս վարձակալությամբ, վերադառնալ «Վուլվերհեմփթոն»։
Իտալացին կարիերան կարող է շարունակել «Մարսելում»։ Այս մասին գրում է Goal-ը։ Բացի դրանից, հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Պարման»։
Կուտրոնեն «Ֆիորենտինայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում խաղացել է ընդամենը 185 րոպե։ Նա ուզում է նոր ակումբ գտնել, որտեղ կկարողանա կայուն խաղային պրակտիկա ստանալ։