«Շանհայ Շենհուայի» 28-ամյա հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին կարող է վերադառնալ Իտալիայի Ա սերիա, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և «Ֆիորենտինան»։ Տրանսֆերը կարող է կայանալ 2021 թվականի հունվարին։
2019 թվականին Էլ-Շարավին «Ռոմայից» 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Շանհայ Շենհուա»։ Գործող պայմանագիրը իտալացի հարձակվողի նախատեսված է 2 մրցաշրջանի համար։
Էլ-Շարավին այս մրցաշրջանում 6 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։