«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 13-րդ տուրի Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում (2-1):
Ֆրանսիացի խաղացողը խաղադաշտը լքեց առաջին խաղակեսում: Պաշտոնական կայքում մյունխենյան ակումբը հայտնում է, որ Կոմանը փրկվել է լուրջ վնասվածքից:
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային վնասվածք:
























































