«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport.es- ը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը կարող է կազմել 5 միլիոն եվրո: Ֆրանսիական ակումբը պատրաստ է Դեպային վաճառել արդեն հունվարին, քանի որ պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը: