Իտալական «Միլանի» նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը կարող է վերադառնալ «Այնտրախտ», հաղորդում է CalcioMercato-ն:
«Ռեբիչը հիանալի խաղացող է, բայց ակնհայտ է՝ չէր կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին: Ռեբիչին ժամանակ էր պետք, և նա ցույց տվեց իր իրական ներուժը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նրան»,- հայտնել է Բոբանը:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Ռեբիչը 15 հանդիպում է անցկացրել և դարձել՝ 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռեբիչը նախորդ սեպտեմբերին էր «Այնտրախտից» տեղափոխվել միլանյան ակումբ: