Սլավեն Բիլիչը հեռացվել է «Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզչի պաշտոնից, ինչպես և սպասվում էր: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
ԱՊԼ 13 տուրից հետո «Վեսթ Բրոմվիչը» մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղում է:
«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Սլավենին ու իր մարզչական շտաբին նախորդ մրցաշրջանում հաջողությունների հասնելու համար ներդրած ջանքերի համար և ամենալավը մաղթել նրանց ապագայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
























































