Մահացել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Պաոլո Ռոսսին։ Նա 64 տարեկան էր։
Մահվան պատճառը չի հաղորդվում։
1982 թվականի Աշխարհի առաջնությանը Ռոսսին 6 գոլ էր խփել ու դարձել մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ օգնելով Իտալիայի հավաքականին նվաճել Աշխարհի գավաթը։ Նա հեթ-տրիկ էր գրանցել Բրազիլիայի դեմ խաղում (3-2), իսկ եզրափակիչում գոլ էր խփել ԳՖՀ-ի դարպասը (3-1):
1982 թվականին Ռոսսին նաև ստացել էր «Ոսկե գնդակը»։
Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 68 խաղերում Ռոսսին 20 գոլ էր խփել։
Ակումբային մակարդակով հարձակվողը հանդես է եկել «Յուվենտուսում», «Միլանում», «Կոմոյում», «Վիչենցայում», «Վերոնայում» և «Պերուջայում»։
Թուրինյան ակումբի կազմում Ռոսսին հաղթել է եվրոպական չեմպիոնների գավաթը, գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և երկու անգամ Ա սերիան։