ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի ցանկանում լքել փարիզյան ակումբը, տեղեկացնում է RMC-ն:
«Շատ ուրախ եմ Փարիզում և չեմ ցանկանում լքել այս հրաշալի ակումբը: Հեռանալու մասին ընդհանրապես չեմ մտածում:
Հրաշալի հարաբերություններ ունեմ Տոմաս Տուխելի հետ. հարգում եմ այդ մարդուն»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»: