Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսի մերձակայքում գտնվող գերեզմանատանը: Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը:
Մարադոնային հուղարկավորել են Բելլա Վիստայի անձնական գերեզմանատանը: Նրա ծնողները նույնպես այնտեղ են թաղված:
Լեգենդի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում: Ակնկալվում էր, որ դրան մասնակցելու էր 1 միլիոն մարդ: Այնուամենայնիվ, նրանցից շատերը չկարողացան ներկա գտնվել արարողությանը, ինչը բողոքի ակցիաներ և բախումներ առաջացրեց ոստիկանության հետ։
Մարադոնայի մահվան պատճառով Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: