Այսօր ՝ 60 տարեկան հասակում, կյանքից հեռացավ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարել, տեղեկացնում է Clarin-ը:
«Չեմ հավատում, որ Դիեգոն այլևս մեզ հետ չէ: Սա ամենավատ նորություն էր, որը կարող էինք լսել:
Ցավակցում եմ «Արգենտինիոս Խունիորսի» բոլոր երկրպագուներին (Մարադոնայի առաջին ակումբը)»,-ասել է Արգենտինայի նախագահը:

Հիշեցնենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը: