«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսելնին Canal + — ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Արսենալից»:
«Ես հասկանում եմ, որ «Արսենալի» երկրպագուները չէին սպասում, որ ես կհեռանամ:
Ոչ ոք դա չէր սպասում: Պարզ ասած, ես ուրախ չէի այս ակումբում այնպես, ինչպես այն ժամանակ, երբ նոր էի տեղափոխվել Լոնդոն: Ես և իմ ընտանիքը պետք է վերադառնայինք Ֆրանսիա՝ նոր մարտահրավերներ ընդունելու համար»: