Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կիսվել է Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում կայանալիք Գերմանիայի դեմ խաղից սպասելիքներով.
«Գերմանիան հզոր հավաքական է, որն ամեն խաղում պայքարում է: Մենք հարթ ընթանում ենք մրցաշարում: Մեր առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն կարող էինք հաղթել: Այս խաղը ցույց կտա, թե ինչի ենք ընդունակ»,-ասել է իսպանացին: