«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոստովանել է, որ Ֆրանսիայի հավաքականում հանդես գալու առաջարկ է ստացել, երբ խաղալիս է եղել «Լիոնում» (2008-2011):
«Այո, կարող էի խաղալ Ֆրանսիայի հավաքականում, երբ տեղափոխվեցի «Լիոն», բայց դրանից մի քանի օր առաջ ասել էր, որ իմ երազանքը Բոսնիայի հավաքականում խաղալն է։
Ռայմոն Դոմենեկը (այդ ժամանակ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը) զանգեց ինձ, բայց ես արդեն որոշում էի կայացրել։ Ես, իհարկե, շնորհակալություն հայտնեցի նրան, բայց նախընտրեցի մնալ իրատես»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում Goal-ը։