Իսպանական Marca-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին առաջիկա 24 ժամի ընթացքում վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ իսպանացին Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել: Կատալոնական ակումբը խաղացողի վերականգնման կասին կոնկրետ ժամկետ չի նշել,սա սակայն աղբյուրի հաղորդմամբ, Ֆատին կարող է բաց թողնել մինչև 5 ամիս:
Հաղորդվում է, որ Ֆատիին կվիրահատի Ռամոն Կուգատը, ով նախկինում եղել է Գվարդիոլայի, Չավիի ու Ինիեստայի բժիշկը: