ԱՊԼ-ի 8-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել է «Լիվերպուլին»:
13-րդ րոպեին Կլոպի թիմին 11 մետրից առաջ մղեց Մոհամեդ Սալահը: 18 րոպե անց, Դե Բրույնեի փոխանցմանն արձագանքեց Ժեզուսն ու հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Առաջին խաղակեսի վերջում արդեն «քաղաքաբնակները» կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Դե Բրույնեն վրիպեց:
Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» 17 միավորով 3-րդն է, իսկ «Սիթին» 12 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
ԱՊԼ-ի առաջատարը 18 միավորով «Լեսթերն» է. վերջինս այսօր նվազագույն հաշվով հաղթել է Վուլվզին: