«Պորտուն» հայտնել է թիմի կենտրոնական պաշտպան Պեպեի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը պայմանագիրը երկարաձգել են մինչև 2023-ի ամառ։ Նախորդը ավարտվել էր նախորդ մրցաշրջանի վերջում։
Պեպեն «Պորտուի» կազմում հանդես է եկել 2004-2007 թվականներին, ապա 2019-ի հունվարից մինչ օրս։
Պորտուգալացին հիմա 37 տարեկան է։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի ու խփել մեկ գոլ։