«Տոտենհեմը» հետաքրքրված է «Նորվիչի» կենտրոնոնական պաշտպան Բեն Գոդֆրեյի ծառայություններով:
Լոնդոնցիներն իրենց հետաքրքրություն էին ցուցաբերում խաղացողի նկատմամբ դեռևս ամռանը: Սակայն նա «թռչունների» հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքեց:
«Նորվիչը» 21-ամյա անգլիացուն գնահատում է 20-25 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմում պահել Տոբի Ալդերվեյդեին: