Ցավալի լուր առաջնագծից:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը:
«Ալաշկերտ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Դաշտոյանների ընտանիքին ու հարազատներին:
Armsport.am-ը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում Դաշտոյանների ընտանիքին ու հարազատներին: Հավերժ փառք ընկած հերոսներին: