Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղից առաջ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կայացել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի նախախաղային մամուլի ասուլիսը:
««Ցելյեն» շատ հետաքրքիր թիմ է: Կազմված է հետաքրքիր ու երիտասարդ խաղացողներից, բայց միևնույն ժամանակ բալանսավորված թիմ է: Կարծում եմ՝ տակտիկապես հետաքրքիր խաղ է սպասվում:
Ֆուտբոլը ազգությունների մասին չէ, այն ցուցադրած խաղի ու հնարավորությունների մասին է: Մենք ֆուտբոլիստներին դաշտ դուրս բերելիս չենք նայում ազգությանը, այլ նայում ենք նրան, թե այդ պահին ովքեր են այդ դիրքում ամենալավը հանդես գալիս: Ամեն ինչ կախված է նրանց ցուցադրած խաղից ու տվյալ իրավիճակում նրանց կարողություններից:
Այս պահին չեմ ուզում խոսել «Ցրվենա Զվեզդային» հանդիպելու հավանականության մասին: Իմ մտքերը միայն վաղվա խաղի մասին են:
Վաղվա խաղում բացի որակազրկում ունեցող Ալեքս Ջունիորից, այլ բացականեր չունենք»,- ասաց Կամպանյան: