«Արարատ-Արմենիայի» իսպանացի գլխավոր մարզիչ ճանաչվել է VBNET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
46-ամյա մասնագետի գլխավորած թիմն առաջնության առաջին հատվածից հետո զբաղեցնում է 1-ին հորիզոնականը ՝ վաստակած 18 միավորով:
Հիշեցնենք, որ Կամպանյան նախկինում մարզել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբները:
Հավելենք, որ «Արարատ-Արմենիայից» առաջ, իսպանացին մարզում էր «Լոռին»: