Հայտնի է, թե ինչ կազմերով դաշտ դուրս կգան «Լոկոմոտվիվն» ու «Բայերը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում:
Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մոսկվայում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:
«Լոկոմոտիվ». Գիլյերմե, Հյովեդես, Չորլուկա, Իգնատյև, Ռիբուս, Բարինով,Կրիխովնյակ, Ան. Միրանչուկ, Ալ. Միրանչուկ, Ժեմալետդինով, Էդեր:
«Բայեր». Գրադեցկի, Ռեցոս, Տա, Ս. Բենդեր, Բեյլի, Դեմիրբայ, Վենդել, Դիաբի, Արանգիս, Ֆոլանդ, Բելարաբի:
4 տուրից հետո «Լոկոմոտիվը», վաստակելով 3 միավոր, D խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու պահպանում է ՉԼ-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը:
«Բայերը» եզրափակում է քառյակը՝ մոսկովյան թիմին զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: Առաջին ու երկրորդ տեղերում «Յուվենտուսն» (10) ու «Աթլետիկոն» (7) են համապատասխանաբար: