«Վերդերի» պաշտպան և ավագ Նիկլաս Մոիսանդերը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականի ամառ:
Ֆինն ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել «Սամպդորիայից» 2016 թվականին: Այդ ժամանակվանից նա բրեմենյան թիմի կազմում անցկացրել է 88 հանդիպում և խփել երկու գոլ:
Բունդեսլիգայի 12 տուրերից հետո «Վերդերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր: