«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է RAC 1-ի թվիթերյան էջը:
Աղբյուրը հաղորդում է, որ ուրուգվայցին մինչև հոկտեմբերի 6-ը չի հասցնի ստանալ իտալական անձնագիր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումների համար խաղացողների հայտավորման վերջին օրն է:
Սուարեսը այս պահին կարող է դիտարկել այլ առաջարկներ, քանի որ Կումանը հայտնել էր, որ 33-ամյա հարձակվողի հետ նա հույսեր չի կապում:
Սուարեսը «Բարսայում» է 2014 թ-ից: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Սուարեսը դարձել է 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: