«Ինտերը» հաղթել է «Տորինոյին» իտալական Ա Սերիայի 13-րդ տուրում: Հանդիպումն ավարտվել է 0:3 հաշվով:
«Ինտերի» համար այս հաղթանակը 11-րդն է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղում: Այսպիսով, միլանյան ակումբը վերջին 69 տարում լավագույն մեկնարկն է գրանցել Իտալիայի առաջնությունում՝ կրկնելով 1950/51 մրցաշրջանի ռեկորդը:
«Ինտերը» նաև իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Ա Սերիայի 7 մեկնարկային խաղերում: Այս ցուցանիշով ռեկորդը պատկանում է «Միլանին» ու «Յուվենտուսին», որոնք 8 անընդմեջ հաղթանակ են տարել:
«Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Անտոնիո Կոնտեի թիմն ընդամենը մեկ միավորով է զիջում «Յուվենտուսին»: