Շարունակվում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունը։ B խմբի 2-րդ խմբի առաջատար Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Բուլղարիայի ընտրանուն։
Տանտերերը ունեին առավելություն ողջ խաղի ընթացքում։ Ուելսի հավաքականը այդ առավելությունը գոլի վերածել կարողացավ միայն հանդիպման վերջում։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Նեկո Ուիլյամսը խփեց հաղթական գնդակը։ Ուելսը հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը կարող եք դիտել այստեղ։
Այսպիսով, 2 տուրից հետո Ուելսի հավաքականը 6 միավոր ունի ու շարունակում է գլխավորել B լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Բուլղարիայի ընտրանին մնում է վաստակած 1 միավորով։
Խմբի մյուս խաղը կկայանա այսօր՝ 20։00-ին։ Իռլանդիան ընդունելու է Ֆինլանդիային։