Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է հարձակվող Ռահիմ Ստերլինգին առաջարկել նոր պայմանագիր:
Մեկ տարի առաջ ֆուտբոլիստն արդեն իսկ թարմացրել էր պայմանագիրը անգլիական ակումբի հետ, բայց ՄՍ-ն պատրաստվում է նոր մոտեցում ցուցաբերել՝ այլ ակումբների հետաքրքությունը կասեցնելու նպատակով: Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են իրենց կազմում տեսնել անգլիացուն:
Այսպիսով, Ստերլինգը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: