«Ալաշկերտը» ստուգողական խաղի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել էր Չարենցավանի «Վանի» հետ և հաղթել 2-1 հաշվով։
Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչը (11մ) և Գրիգոր Աղեկյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղի շրջանակում ընդունել էր Առաջին խումբը ներկայացնող ԲԿՄԱ-ին։ Խաղն ավարտվել է տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։