Խորվաթիայի Ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերը կիսվել է իր կարծիքով ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի մասին:
«Վլաշիչը խորվաթական ֆուտբոլի ապագան է: Նա իրեն հիանալի դրսևորեց մեր երկրի բոլոր պատանեկան և երիտասարդական հավաքականներում, հուսով եմ, որ նա կշարունակի դա անել ազգային հավաքականի կազմում: Նիկոլան հիանալի ֆուտբոլիստ է:
Գլխավորն այն է, որ նա վնասվածքներ չունի, նա շարունակում է արդյունավետ մնալ և իր լավագույն որակները ցուցադրել ազգային հավաքականում և Ռուսաստանի առաջնությունում»,- մեջբերում է Շուկերին Sport-express-ը:
Ազգերի Լիգայի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին սեփական հարկի տակ ընդունելու է Խորվաթիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը՝ 4,30։