«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ թիմից հեռանալու մասին երբեք չի մտածել։ Ռամոսը վստահ է, որ շատ շուտով ակումբի հետ նոր պայմանագիր է կնքելու։
«Ես երբեք չեմ մտածել թիմից հեռանալու մասին, որտեղ ցանկանում եմ խաղալ։ Եթե մեզ անհրաժեշտ է համաձայնության հասնել, ապա խնդիրներ չեն առաջանում։
Մենք դեռևս չենք քննարկել նոր պայմանագրի հարցը, սակայն դա ինձ մոտ անգամ մեկ կաթիլ անհանգստություն չի առաջացնում»,-Ռամոսի խոսքն է մեջբերում El Chiringuito-ն։
Անցած մրցաշրջանում Ռամոսը Լա լիգայի 35 հանդիպման է մասնակցել ու 11 գոլ խփել։ 34-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։