Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։
Իրֆան Պելյտոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:
Ավելի վաղ հրապարակվել էր Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար: