Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:
Տիտղոսը միմյանց միջև վիճարկելու են Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Ալաշկերտը»:
Ինչպես փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ արդեն հայտնի է խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը:
Հանդիպման գլխավոր մրցավարն է Գևորգ Եղոյանը, առաջին օգնականը՝ Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը, 4-րդ պաշտոնյան՝ Ռուզաննա Պետրոսյանը, տեսուչը՝ Սլավիկ Ղազարյանը: