Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել «Ինտեր», տեղեկացնում է TuttoMercato-ն:
Միլանյան ակումբը մտադիր է հետագայում հիմնական պայմանագիր առաջարկել Կանտեին ՝ 3+1 համակարգով:
Հաղորդվում է, որ «Չելսին» առայժմ դիմադրում է այդ տեղափոխությանը:
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: Նա 2016 թվականից է հանդես գալիս «Չելսիի» կազմում: