«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն պատրաստ է հրաժարական ներկայացնել, որպեսզի թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մնա թիմում։
Diario Sport-ը, հղում կատարելով կատալոնական TV3 հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ ակումբի նախագահը պատրաստ է հրաժարական ներկայացնելուն, եթե արգենտինացի ֆուտբոլիստը հրապարակայնորեն հայտարարի, որ խնդիրը Բարտոմեուի մեջ է։
Բարտոմեուն իր հերթին ցանկանում է հանդիպել Մեսսիին, որպեսզի համոզի նրան մնալ թիմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին չի մնա թիմում, եթե անգամ Բարտոմեուն չհեռանա։