Պորտուգալիայի հավաքականի և «Բենֆիկայի» նախկին հարձակվող Նունու Գոմեշը համեմատել է «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյին ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
«Բոլոր մարզիչներն էլ պետք է ինչ-որ բանից սկսեն։ Պիռլոյի համար սա մեծ հնարավորություն է, մեծ մարտահրավեր նրա մարզչական առաջին աշխատանքում։
Կարող ենք նրան համեմատել Զիդանի հետ։ Նրանք խաղում էին միանման խաղային դիրքերում։ Մի փոքր զվարճալի է դա, քանի որ շատ ֆուտբոլիստներ, որոնք մարզիչ են դառնում, խաղում են հենց կիսապաշտպանությունում։
Կարիերայի վերջում երևում էր, որ Պիռլոն մարզիչ է դառնալու, ինչպես Զիդանի պարագայում»,-Գոմեշի խոսքն է մեջբերում Goal-ը։