Ուկրաինայի Սուպերգավաթի շրջանակում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեց Կիևի «Դինամոյին» (1-3):
Հանդիպման 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Դինամոյի» ֆուտբոլիստ Կառլոս դե լա Պենյան, ով գլխի հարվածով գրավեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը:
Տասը րոպե անց, Գերսոն Ռոդրիգեսը անհատական անցումից հետո խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
37-րդ րոպեին Ժունիոր Մորաեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն, ավելիին հասնել դոնեցկյան ակումբը չկարողացավ:
Երկրորդ խաղակեսի 84-րդ րոպեին Ֆրան Սոլը խփեց կիևյան ակումբի երրորդ գնդակը:
Այսպիսով, Կիևի «Դինամոն» նվաճեց Ուկրաինայի Սուպերգավաթը:
Հիշեցնենք, որ ՈւՊԼ-ի 2019/20 մրցաշրջանում չեմպիոն հռչակվեց «Շախտյորը»: Սա Դոնեցկը ներկայացնող ակումբի 13-րդ չեմպիոնական տիտղոսն էր Ուկրաինայի առաջնություններում: