Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստ Միխալիս Բակակիսը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է հայ լրագրողների հարցերին.
«Իհարկե հաշվի առնում ենք անցած խաղի արդյունքը, բայց լավ ենք պատրաստվել, խաղալու ենք մեր խաղը ու վստահ ենք ՝ ամեն ինչ լավ կընթանա:
Ունենք բացակա խաղացողներ, բայց նրանք, ովքեր այստեղ են, տրվելու են 100 տոկոսով ու ամեն ինչ անելու են, որպեսզի թիմը հաղթի: Այլապես առաջ չենք գնա: Չենք նայում անուններին: Մարզիչն է որոշելու՝ ովքեր կխաղան:
Նոր մարզիչն իր հետ որոշակի օրենքներ է մտցրել, եթե թիմը հաղթելու ախորժակ ունենա, ամեն ինչ լավ կընթանա»,- ասել է ԱԵԿ-ի 28-ամյա պաշտպանը:
Հայաստան-Հունաստան խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 15-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: