«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժորդի Ֆարրեն հայտարարել է, որ կարող է կատալոնական թիմ հրավիրել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Եթե Կումանը լավ կատարի իր գործը, ես անպայման կաջակցեմ նրան: Բայց պարզ է, որ մենք ունենք ապագա գործողությունների ծրագիր: Մենք արդեն բանակցություններ ենք վարել Յուրգեն Կլոպի հետ, քանի որ մեզ թվում է, որ «Բարսան» նման մարզչի կարիք ունի»,- մեջբերում է Ֆարրեին Sport.es-ը:
Նշենք, որ 57-ամյա Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:




























































