«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստների:
Ըստ Daily Express-ի՝ «Կարմիրների» ղեկավարությունը նպատակ ունի ձեռք բերել «Յուվենտուսի» հիմնական կազմւ երկու խաղացողների՝ կիսապաշտպան Դուգլաս Կոստային և պաշտպան Ալեքս Սանդրոյին:
Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդը» Սանդրոյի և Կոստայի տրանսֆերների համար կծախսի շուրջ 60 միլիոն ֆունտ ստերլինգ: Հատկանշական է, որ «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն դեմ չէ, որպեսզի խաղացողները հեռանան իտալական ակումբից, ինչը մեծապես կնպաստի նրանց տրանսֆերների շուրջ բանակցություններին: