«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը կատալոնացիների՝ ՉԼ-ի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (2-8), հավանական է համարել, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին կհեռանա «Բարսելոնայից».
«Չի կարելի խաղալ առանց ինտենսիվության, առանց ագրեսիայի, երբ դու ոչինչ չունես: Սետյնեը հարձակվողի փոխարեն դաշտ է դուրս բերում դաշտի միջին գծի խաղացողի, որը ոչ մեկին չի օգնում:
Այստեղ չի կարելի պահանջներ ներկայացնել տղային (Լիոնել Մեսսիին՝ խմբ. ), քանի որ նման իրավիճակում ասելու բան էլ չկա: Ես վտանգ եմ տեսնում, որ տղան կբարկանա, քանի որ այստեղ անելու ոչինչ չունի, ու կցանկանա հեռանալ»,- Միրամոնտեսի խոսքերն է փոխանցում Cadena SER-ը: