Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպման մասին, տեղեկացնում է BetFair-ը:
«Գիտենք, որ Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Լևանդովսկին հրաշալի մարզավիճակում է և կարող է շատ անախորժություններ պատճառել մրցակցին:
Երկուսն էլ ֆանտաստիկ կատարողներ են: Նա, ով կանցնի հաջորդ փուլ, կարող է իրեն համարել 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ»,- ասել է Ռիվալդոն:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր ՝ 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 3,55 գործակցով, ոչ ոքին՝ 4,20, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2։