Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին:
«5 հրաշալի տարիներ եմ անցկացրել այստեղ, որոնք միշտ կմնան իմ հիշողության մեջ: Ցավոք, եկել է հրաժեշտ տալու ժամանակը:
Շնորհակալ եմ ՝ ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և երկրպագուներին: Դուք հնարավորություն տվեցիք ինձ դառնալ ձեր ընտանիքի մի մասնիկը:
Մեծ պատիվ էր հանդես գալ այս հիասքանչ ակումբում: Միասին հաղթեցինք ՝ ԱՊԼ-ն, Անգլիայի գավաթը և Եվրոպա լիգան:
Նոր մարտահրավերները սպասում են ինձ: Շնորհակալ եմ, «Չելսի»,- ասել է Պեդրոն:
View this post on Instagram
Ավելի վաղ նշվում էր, որ Պեդրոն կդառնա իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ: