Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ հանդիպման ընթացքում (3-1): Խաղից հետո անցկացված բուժզննումը ցույց է տվել, որ արգենտինացին խուսափել է վնասվածքից և պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Լեոն ոտքին հարված էր ստացել «Նապոլիի» պաշտպան Կուլիբալիի հետ պայքարում, ինչից հետո նշանակվել էր տասնմեկ մետրանոց հարված:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա Լիսաբոնում: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» դիմակայության հաղթողի հետ: