Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 4-0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։ «Արքայական» ակումբը հինգերորդ հանդիպումն անընդմեջ դարպասն անառիկ պահեց։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մինչ այս հանդիպումը «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 443 րոպե անառիկ էր պահել սեփական դարպասը։ «Էյբարի» դեմ խաղում Կուրտուան չոր րոպեների քանակը հասցրել է 533-ի։
Այսպիսով, բելգիացի դարպասապահը գերազանցել է Կեյլոր Նավասի ռեկորդը, որը կազմել է 517 րոպե։
Լա լիգայի շրջանակում «Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ մրցելով «Ռեալ Սոսիեդադի» դեմ։