«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի երիտասարդ պաշտպան Էրիկ Գարսիայի ապագայի մասին։
«Էրիկ Գարսիան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ես կարծում եմ՝ նա ուզում է այլ ակումբ տեղափոխվել։ Նրա առաջին ընտրությունը «Բարսելոնան» է։ Բանակցություններն ընթացքի մեջ են»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
19-ամյա Էրիկ Գարսիայի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին։