Իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «չնկատեց» Էյբարին:
Զինեդին Զիդանի թիմն անպատասխան 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման՝ գոլերից մեկը խփելով 11-մետրանոց հարվածից: Աչքի ընկավ նաև թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ կրկին 11-մետրանոցից: Մրցակցի դարպասը գնդակ ուղարկեց նաև Վալվերդեն:
Այս հաղթանակից հետո «արքայական» ակումբը վաստակեց 25 միավոր և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Էյբարը» 15 միավորով 15-րդն է: